11  01  2018

Իրանի արևելքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արևելքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արևելքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով տուժածների և փլուզումների վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա:

Հիշեցնենք, որ Իրանում վերջին ամիսներին մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել:

Ամենահզոր երկրաշարժը գրանցվել էր նոյեմբերի 11-ին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ