14  11  2017

Հերմինե Նաղդալյանի թանկարժեք 3G-ն

Հերմինե Նաղդալյանի թանկարժեք 3G-ն

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի չափով խոսել է հեռախոսով, որը ԱԺ-ն հատուցել է: Համաձայն մամուլի, փոխնախագահ Նաղդալյանը հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ասաց. «Հեռախոսս տեխնիկական խնդիրներ ուներ, 3G-ն անջատված չի եղել, դրա համար է այդպես եղել»: Ինչ վերաբերում է որդու հետ խոսելուն, ասաց. «Որդուս հետ WhatsApp-ով եմ խոսել»:

Հարցին, թե պատրա՞ստ է վճարել գումարը, պատգամավորը պատասխանեց, թե իրենից չեն ուզել:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահները և հանձնաժողովի նախագահները գործուղման մեկնելիս պետության կողմից ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ՝ 50 հազար դրամի չափով խոսելու հնարավորությամբ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ