03  11  2017

«Առինջ մոլ»-ի աշխատակիցները շարունակում են բողոքել

«Առինջ մոլ»-ի աշխատակիցները շարունակում են բողոքել

«Առինջ մոլ» առևտրի կենտրոնում լարված իրավիճակ է ստեղծվել: Վաղ առավոտից առևտրի կենտրոնը բացելուն պես ՊԵԿ-ի աշխատակիցները մի քանի խմբերով փորձել են ստուգումներ իրականացնել, խանութներից մեկի մոտ վաճառողուհին թույլ չտվեց ստուգել իր տարածքը և սկսեց բարձաձայն վիճել հարկայինի աշխատակցի հետ: Առևտրականները հարկայինի աշխատակիցներին դուրս հանեցին խանութի տարածքից: Այդտեղ շուրջ 50 մարդ էր հավաքվել:

Առևտրի կենտրոնի աշխատակիցների խոսքով՝ վերջին շաբաթներին հարկային աշխատակիցները անընդհատ փորձում են ստուգումներ իրականացնել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Առինջ մոլ»-ի առևտրականները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ շենքի մոտ: Նրանց ցույցն ընդդեմ օնլայն հաշվետվության էր:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ