29  09  2017

Մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը վերականգնվել է



«Լիդիան Արմենիա» ընկերության ջանքերով, Ամուլսարի հարակից Գնդեվազ համայքում բացվել է մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը, որը կոռոգի ավելի քան 200 հա գյուղատնտեսական նշանակության անջրդի հողատարածքներ։

Անցած տարիների ընթացքում Գնդեվազ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փորձել են ջրագծի վերագործարկման համար վերանորոգման աշխատանքներ կատարել, սակայն, խնդիրը հիմնավոր չլուծելու հետևանով, այն չի ծառայել իր նպատակին, և այդ եղանակով ոռոգվող ծիրանի այգիները հնարավոր չի եղել պահպանել։

Անցած երկու տարիներին Լիդիանը  ձեռք էր բերել Գնդեվազի այգիների մոտ 20 տոկոսի տարածքը՝ Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածնքերի տեղադրման համար։ Գյուղացիները վաճառելով իրենց հողամասերը, չնայած գումար են վաստակել, բայց մյուս կողմից, որոշ դեպքերում զրկվել են իրենց կենսամիջոցներից։ Ընկերությունը չի ցանկանում սահմանափակվել միայն պայմանագրային կարգով հողի դիմաց վճարելով, այլ նաև նպատակ է հետապնդում ստեղծել ոռոգման հնարավորություն և վերականգնել այգեգործությունը գյուղի մեկ այլ հատվածում։

Այժմ 17 կմ երկարությամբ ջրագիծը հիմնավորապես վերանորոգված է, որի համար ընկերությունը ծախսել է 500 հազար դոլար։ Այդ ջրից կօգտվի ավելի քան 50 տնտեսություն՝ ինչպես տնամերձ հողամասերի, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։  Այսպիսով, Գնդեվազի հյուսիսային հատվածի երբեմնի բերրի այգիները կվերակագնվեն, ինչպես նաև ջրագծի շնորհիվ Գնդեվազի հարակից լճում մշտապես կկուտակվի ավելցուկային ջուրը, որը գյուղացիները կկարողանան օգտագործել՝ ըստ անհրաժեշտության, այլևս չունենալով ջրի և ոռոգման խնդիր, բացի այս արհեստական լիճը, որը ջրի պակասի հետևանքով վտանգված էր՝ այլևս ցամաքելու վտանգից դուրս է։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ