27  09  2017

Սեպտեմբերի 27-ը տուրիզմի միջազգային օրն է

Սեպտեմբերի  27-ը տուրիզմի միջազգային օրն է

ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը 1979 թվականից սկսած սեպտեմբերի 27–ը տոնում է որպես Տուրիզմի միջազգային օր։

Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզումն է, համաշխարհային տնտեսության մեջ ունեցած նրա ավանդի լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը:

Այս տոնը նշում են աշխարհի շատ երկրներում:

Հայաստանում ևս ուղերձներ են հնչում, կազմակերպվում են ասուլիսներ, սակայն նշումն ավարտվում է այդքանով:

Համաձայն կառավարության հաշվետվության, ոլորտում 2017 թվականի առաջին կիսամյակում ունենք հետևյալ պատկերը.

Հայաստան ընդհանուր այցելությունները  2017թ. հունվար-հունիսին  կազմել են 1.350.791, աճը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ 24.3% է:  2016 թ. հունվար-հունիսին  այդ ցուցանիշը կազմել է  1.086.466, 2015 թ. հունվար-հունիսին՝ 1.066.779:

 

Հայաստան ներգնա  զբոսաշրջային այցելություններ. 2017 թ. հունվար-հունիսին  կազմել է 622.381, աճը 2016 թ.  հունվար-հունիսի համեմատ 24.2 % է: 2016 թ. հունվար-հունիսին  ներգնա  զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118, 2015 թ. հունվար-հունիսին՝ 489.500:

 

Դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացում

2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց,

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,

2017 թվականի մարտի 1-ից  ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով,

Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից,

Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:

Սրա հետ մեկտեղ, Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ հանգստի են մեկնում Հայաստանից դուրս, քան երկրի ներսում:

Միայն օգոստոս ամսին Հայաստանից Վրաստան է ժամանել 250 հազար մարդ, ինչը 12 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։ Այս ցուցանիշով Վրաստանում զբոսաշրջիկների թվով Հայաստանը գերակշռում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ