14  09  2017

Համայնքապետերի գիտելիքները կկատարելագործվեն

Համայնքապետերի գիտելիքները կկատարելագործվեն

Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ կվերապատրաստվեն: Նման որոշում կայացրեց կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում: Վերապատրաստումը միտված է նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործմանը: Այս նպատակի համար կառավարությունը կհատկացնի 37016,5 դրամ:

Վերապատրաստման հարցը հասունացել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում: Կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և մոնիտորինգ՝ պարզելու համար վերապատրաստման ենթակա անձանց թիվը՝ բացառելով խոշորացվող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների ներգրավվածությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ