23 04 2024

Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու․ Միհրան Մախսուդյան

Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու․ Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն։ Գնդապետը, ով իր հայրենակիցների՝ ոսկեպարցիների հետ օրեր շարունակ ընդվզում է Տավուշի տարածքները հանձնելու դեմ, այսօր լրագրողներին հայտնեց, որ իրեն փորձում են կալանքով լռեցնել․

«Ես չեմ վախենում կալանավորվելուց, սրանով են ուզում ինձ լռեցնել, բայց չեմ լռելու, ազատություն կամ մահ՝ այս ճանապարհն եմ ընտրել»,- ասաց գնդապետը՝ հայտնելով, որ Կիրանցում մի քանի տուն, ինչպես նաև գերեզմաններն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։

«Էդ մարդիկ իրենց գերեզմաններն ու տներն են ուզում պահեն, որ թուրքին չանցնի, դեռ մեր հերոսների արյունը չի սառել էդ հողի վրա, ասում են՝ ադրբեջանցիների հետ ապրեք։ Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ է սահմանը լինելու, եթե հակառակորդը եկեղեցուց 7 մետր այն կողմ լինի, ապա այդ եկեղեցին այլևս մերը չի լինելու»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ