05 04 2024

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 15 աստիճանով



Այսօրվանից սկսած հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմը կավարտվի, Հայաստանին միջերկրային ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը: Այս մասին հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղվանից սկսած հյուսիս-արևելքից մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ եւ օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը, միայն ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-15 աստիճանով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ