19  07  2017

ԵՏՀ-ն առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել ԵԱՏՄ երկրների վրա

ԵՏՀ-ն առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել ԵԱՏՄ երկրների վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանին փոփոխություններ կատարել 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքում, որով օտար երկրների վարորդական վկայականներով արգելվում է աշխատել ՌԴ-ում, բացի Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների:

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն, արդեն քննարկվում է 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով հատուկ ստուգումներ անցնելու և աշխատանքի անցնելու համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պայմանից Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիներին ազատելու մասին հարցը:

ԵՏՀ խորհրդի նախագահ, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը հայտարարել է, որ քննարկվում է օրենքը ԵԱՏՄ անդամ պետությունների նկատմամբ չկիրառելու հարցը, քանի որ այն հակասում է ԵՏՄ սկզբունքներին և ընդհանուր աշխատաշուկայի գաղափարին:

Փորձ է արվում հասնել ազգային վարորդական վկայականների փոխադարձ ընդունմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության ռուսաստանյան պաշտոնական այցի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրել էր խնդիրը, որին ի պատասխան՝ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ