05 03 2024

Ի՞նչ հաշվարկով է մարդու արժանապատվությանը պատճառված վնասը գնահատվում ԿԼՈՐ ԳՈՒՄԱՐՈՎ․ Դանիելյան

Ի՞նչ հաշվարկով է մարդու արժանապատվությանը պատճառված վնասը գնահատվում ԿԼՈՐ ԳՈՒՄԱՐՈՎ․ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, որ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց դատական կարգով կլոր գումարներ պահանջելը մեզանում վերածվելու էր արատավոր պրակտիկայի, դեռ 15 տարի առաջ էի կանխատեսել: Էլ ավելի զավեշտալի է, որ 2 տարի առաջ խորհրդարանը դա էլ բավարար չհամարեց և գնաց այդ գումարները կտրուկ ավելացնելու անմիտ ճանապարհով:
Նախ, օրենսդիրը գումար նախատեսելով, այնուամենայնիվ, այն դիտարկել է ոչ թե որպես ՏՈՒԳԱՆՔ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, որպիսի պարագայում անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ հաշվարկի արդյունքում է մարդու պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը գնահատվում հենց ԿԼՈՐ ԳՈՒՄԱՐՈՎ, արդյո՞ք այդ գումարը փարատում է պատճառված վնասը, եթե՝ այո, ապա ինչպե՞ս է այն ծախսվելու, որ վերականգնվի խաթարված արժանապատվությունը:
Վերջապես, օրենսդիրը իրավունքի պաշտպանության առաջնահերթ միջոց է համարել հրապարակայնորեն ներողություն խնդրելը, նույն լրատվության միջոցով դատավճիռը հրապարակելը, ինչո՞վ է սա անբավարար:
Հ.Գ. Կտրականապես դեմ եմ վիրավորանքին և զրպարտանքին, այն մեզանում հասկանալի պատճառներով անբնական աճ է գրանցել, սակայն դժվար է պատկերացնել, որ դրա դեմ «աշխատող» ձևը իբր կլորիկ գումարներ գանձելով, ֆինանսական ծանր դրության մեջ դնելով, ըստ էության՝ պատժելն է ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ