22 01 2024

Սիգի որսի արգելքը երկարաձգվում է

Սիգի որսի արգելքը երկարաձգվում է

Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ սահմանվել էր ձկան որսի արգելք` 2023 թվականի նոյեմբերի 25–ից մինչև հունվարի 20–ը։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրերս հաղորդարություն էր տարածել, որտեղ ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ սիգի որսի արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 20–ը ներառյալ։ Սակայն արգելքը հետաձգվել է մինչև մարտի 1։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ձկնորսները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պնդելով, որ ղեկավարությունն արգելելով ձկան որսը՝ ցանկանում է ոլորտն իրենց ձեռքը վերցնել և իրենց զրկել հացից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ