13 01 2024

Իրենց մոտ չստացվեց, Կաթողիկոսի այս ուղերձն ամենից դիտվածն էր. Արշակ Սրբազան



Դժվարանում եմ ասել՝ Վեհափառի ուղերձին ծանոթանալուց հետո՞ են կայացրել այն իր ժամին չհեռարձակելու որոշումը, թե՞ պահի պոռթկման արդյունք է։ Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ուղերձի հրապարակումից հրաժարվելը տեղի է ունեցել վերջին պահին, Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հետո Հանրայինը պարզաբանում տարածեց, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան դրանք կային՝ հղում տալով օրենսդրական կարգավորմանը։ Դա նույնն էր, որ ասենք՝ հայրենասիրության մասին չխոսենք, այն գոյություն չունի, որովհետև օրենսդրական կարգավորում չկա։ Սա շատ ծիծաղելի էր։ Բարեբախտաբար, չստացվեց այն, ինչ մտածել էին, որովհետև այս տարվա Կաթողիկոսի ուղերձն ամենաշատ դիտվածն էր» -ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ