25 12 2023

Խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական դեպքն է բացահայտվել



ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 51-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։

Ոստիկանությունից ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տղամարդը թմրամիջոցները պահում է իր բնակության վայրում և հենց այնտեղից էլ իրացնում է։

Փաստով նախաձեռնվեց քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 22-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդուն:

Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա՝ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցում գտնվող բնակության վայրում:

Հայտնաբերվել է 1,47 գրամ մեթամֆետամին, 0,93 գրամ հերոին, ափիոնի 5 փաթեթ՝ ընդհանուր 52,95 գրամ քաշով, 8,06 գրամ սև-շագանակագույն հեղուկով ներարկիչ, 5,75 գրամ քաշով թափանցիկ հեղուկով ներարկիչ, մեթադոնային լուծույթով յոթ տարա, սև-շագանակագույն հետքերով փաթեթներ, սև-շագանակագույն հետքերով մետաղյա շերեփ, գդալներ և էլեկտրական կշեռքներ, լուսազդանշան արձակող սարք և դրա համար նախատեսված 3 փամփուշտ:

51-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Քրեական վարույթը շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ