04 11 2023

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. կա 2 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. կա 2 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է  տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: Ավելի ուշ Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Վթարի փաստով Թ. Չանդոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Աբրահամյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ