03 11 2023

Արմավիրում թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել նրան․ կինը հանկարծամահ է եղել

Արմավիրում թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել նրան․ կինը հանկարծամահ է եղել

Նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա և կծել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները, ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Կայքի տեղեկություններով պարզվել է, որ ժամը 09:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ.-ի վրա է հարձակվել թափառող շունը և կծել: Կնոջը տեղափոխել են ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ