04 03 2020

Կենդանու նկատմամբ դաժանություն դրսևորած մարդը մարդ կոչվելու իրավունք չունի․ Նարեկ Սամսոնյան



Մի շատ վտանգավոր վիճակ է, որ մարդիկ կենդանիների նկատմամբ օբյեկտիվորեն ատելություն են կուտակում, որովհետև իրենք պաշտպանված չեն,  ՀՈԱԿ-ը չի աշխատում, իսկ «Դինգոն» փոխանակ ասի՝ կենդանիները մեղք են, էս վիճակով պահելը սխալ է, հարձակվում է մարդկանց վրա, որոնց ընտանիքի անդամներին կծել են շները։ Իմ վրա էլ են վերջին շրջանում հարձակվել շները։ Բայց ես ոչ միայն նրանցից չեմ վախենում, այլ նաև ունեմ շուն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ նախագահ Սամսոնյանը։

«Մարդիկ, ովքեր թափառող շներին սատկացնելու կոչեր են անում կամ կենդանիներին վնասում են, մեղավոր են, որ այսօր թափառող շների կողմից կա նման ագրեսիա։ Էդ մարդիկ ամբողջությամբ պատասխանատու են շների այսօրվա ագրեսիայի համար։ Այսօր արդյո՞ք պետք է հարձակվել մարդկանց վրա, ովքեր ասում են՝ եկեք լուծենք էս խնդիրը, կենդանիների և մարդկանց անվտանգության համար եկեք պայմաններ ստեղծենք։ Ի՞նչ է նշանակում՝ կենդանին հարձակվում է մարդկանց վրա, ասում են՝ մարդկանց է պետք փոխել, կենդանին մեղք չունի։ Գժանոց է»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ