25 10 2023

«Դատապարտյալների հիվանդանոցից» «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված տղամարդը մահացել է

«Դատապարտյալների հիվանդանոցից» «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված տղամարդը մահացել է

Հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում. ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որ «կոմա, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժման մեջ գտնվող օտարերկրացի քաղաքացին մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Վանուդ Արաղինեժադն է:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել  է քրեական վարույթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ