10 10 2023

32 կողմ ձայներով Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

32 կողմ ձայներով Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Օրակարգում՝ քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։ Երևանի ավագանու առաջին նիստին ներկա է ավագանու 37 անդամ, քվորում կա:

32 կողմ, 5 դեմ ձայներով Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցության ներկայությունը նպաստեց ՔՊ թեկնածուի հաղթանակին:

Հիշեցնենք, որ  Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին:  Մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ