03 10 2023

Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 3 հոգի տեղում մահացել են

Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 3 հոգի տեղում մահացել են

Հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները:Մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ