14 09 2023

Եղվարդից ուսուցիչները ավտոբուսներով գալիս են Երևան՝ բողոքի ակցիա անելու. «Հրապարակ»

Եղվարդից ուսուցիչները ավտոբուսներով գալիս են Երևան՝ բողոքի ակցիա անելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Եղվարդից ուսուցիչները ավտոբուսներով շարժվում են Երևան՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Երկու օր առաջ էլ, հիշեցնենք, հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, մասնավորապես խոսքը 2֊րդ, 5֊րդ եւ 7֊րդ դասարանների դասագրքերի մասին է։

 Ուսուցիչների պնդմամբ՝  մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով են իրականացվում։ Նրանք գնում են տուն ու շարունակում են աշխատել։

 Նրանք բողոքում են նաև emis.am-ում հրապարակված մեթոդական ուղեցույցից: Ուսուցիչները դժգոհություն ունեն նաև ցածր աշխատավարձից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ