23 08 2023

Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին․ Արտակ Զաքարյան

Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին․ Արտակ Զաքարյան

 ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս: Ակնհայտ է, որ նա ոչ միայն չի գիտակցում իրականացվող դավադրության և իր պատասխանատվության ծանրությունը, այլ մերթ ընդ մերթ նույնիսկ հանդգնում է հոխորտալ Արցախին տրամադրվող միջպետական վարկի թեմայով (2023թ. նախատեսված է հատկացնել 144մլրդ դրամ, սակայն Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին):

2018-23թթ Արցախին և Հայաստանին հասցված մարդկային անդառնալի կորուստների, հոգևոր-մշակութային, պատմական արժեքների, բարոյա-հոգեբանական վնասների, ռազմավարական տարածքային զիջումների, ահռելի ենթակառուցվածքների և մեծածավալ բնական ռեսուրսների կորստի, պետական ֆինանսների հսկայածավալ փոշիացումների,  չարդարացված ծախսերի, արտագաղթի ծավալների աճի և այլնի մասին հատորներ են գրվելու:
Հ.Գ.
Հազարամյա հայրենիքի հսկայական տարածքների, մարդկային արյան ու պատմա-մշակութային արժեքների, տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող նյութական ու տնտեսական այլ ռեսուրսների հանձնումը, դրանց կորուստն ու փոշիացումները կարևոր չեն:

Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ