14 08 2023

Սարսափելի վթարից մահացածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից

Սարսափելի վթարից մահացածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից

Երեւան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

NEWS.am–ին Համշեն տուրից հաստատեցին, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, եւս 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ