07 08 2023

Մեզ մոտ մրցակցային, ներդրումային միջավայրը վտանգված է․ տուրիզմի ոլորտի մասնագետ



Կառավարությունը օգոստոսի 3-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական փաթեթին։ Ըստ այս օրենսդրական փոփոխության՝ քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսվել է զբոսաշրջային փաթեթների պարտադիր անհետկանչելի ֆինանսական երաշխիք։ Ինչպես նաև սահմանվել է, որ զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների և  ուղեկցորդների գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա գործունեության տեսակ, ինչպես նաև զբոսավարներն ու ուղեկցորդները պետք է որակավորվեն, զբոսաշրջային ավտոբուսների համար էլ նախատեսվել է կամավոր որակավորման հնարավորություն։

Հրավիրված ասուլիսի ժամանակ ոլորտի մասնագտեներն ասացին , որ  օրենսդրական փոփոխություններն ապահովելու են ոլորտում  արդար մրցակցություն ու սպառողների իրավունքների պաշտպանություն։

Մասնավորապես  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ նախատեսվող  փոփոխության  արդյունքում ոլորտում ներգրավվածները բերվելու են բաց ու թափանցիկ աշխատելու դաշտ։

«Այսօր ոլորտում բարեխիղճ բիզնեսի կողքին կան ոչ բարեխիղճները, որոնք նույնիսկ որպես բիզնես գրանցված չեն, հարկ չեն վճարում, ցածրորակ ծառայություններ են մատուցում՝ վնասելով թե՛ երկրի վարկին, թե՛ ոլորտում ներգրավված մյուս օպերատորների վարկին։ Օրենսդրական այս փաթեթը հավասար եւ առողջ մրցակցային պայմաններ է ստեղծելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ