26 07 2023

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորածզինծառայողների ծնողները կրկին հավաքվել են Բաղրամյան 26-ի դիմաց։

Օրեր առաջ  նրանք նույնպես Բաղրամյան 26-ի մոտ էին, նրանց խոստացել էին, որ առաջիկաօրերին հանդիպում կկազմակերպվի Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք արդեն երեք տարի է խաբված ենք։ Այդ երեք տարին մեզ համար 30 տարի է, բա մերերեխաների  համար քանի տարի է։ Իրենք այս ազատ կյանքը, ազատությունը, արևը, լուսյըվայելում են, ընտանիք են մտնում, վայելում են իրենց երեխաներին։

Մենք   թափառական ենք դարձել՝ մի կառույցից մյուս կառույց։ Դարձել ենք ֆուտբոլի գնդակ։Մի շաբաթվա մեջ մեկ ժամ ժամանակ չունեցա՞վ մեզ ընդունի»,- ասաց  ծնողներից մեկը:

Նրանք նշում են՝ Փաշինյանն իրենցով է վարչապետ դարձել, իրենցով էլ գնալու է։

«Մեր տունը քանդելու համար ընտրեցինք, որ մեր երեխաներին տաներ ու այսպես աներ։Վարչապետ ընտրեցինք, որ մեր երկիրը շենացնի, ոչ թե երեխաներին  տաներ, գլուխներըուտեր, մայրերին էլ չընդունի, արհամարհի։ Մեր երեխաների շնորհիվ եք ապրում»,- ասացինծնողները։

Այնուհետ անհետ կորած զինծառայողների հարազատաները  փակեցին Բաղրամյանպողոտան, այնուհետև՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ