30 06 2023

Կենսաթոշակն ավելացնելու պարագայում նույնիսկ 30 հազարով զիջում ենք նվազագույն սպառողական զամբյուղին․ նախարարության աշխատակից



Ի՞նչ հաշվարկներով  է պետությունն  ավելացնում թոշակի չափը, երբ գնաճի պայմանում թոշակառուն չի շահում․ հարցին ի պատախան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն ասաց․ «Նվազագույն սպառողական զամբյուղն այսօր 79 հազար դրամ է: Մեր բարձրացումների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի չափը կդառնա շուրջ 49 հազար դրամ: Այսինքն՝ դեռ 30 հազարով զիջում ենք նվազագույն սպառողական զամբյուղին․․․Հայաստանում կենսաթոշակ ու սոցիալական նպաստ ստացողների թիվը շուրջ 580 000 է. կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելու համար անհրաժեշտ է 7 մլրդ դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ