26 06 2023

Փաստաբանական համայնքը, ցավոք, առ այսօր չտեսավ պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների գնահատականը ․ Բաբայան



«4 ամսվա ընթացքում մեր գործընկեր փաստաբանները ենթարկվել են բռնությունների, և փաստաբանական համայնքը ակնկալելով պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների համապատասխան գնահատականը, ցավոք, առ այսօր չտեսավ այն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Փաստաբանները բռնության ենթարկվում են ոստիկանական բաժանմունքում, և վերջին դեպքի վերաբերյալ առ այսօր չենք տեսնում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դեպք, ավելին, միջադեպում ներգրավված համապատասխան անձիք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը, ցավոք, չի տեսնում այն գործիքակազմը, որը պետք է կիրառվեր նմանատիպ իրավիճակներում», - ասաց Սիմոն Բաբայանը։

Հիշեցնենք, որ փաստաբանական համայնքն այսօր մեկօրյա գործադուլ է հայտարարել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ