20 06 2023

4 ամսվա մեջ արդեն ունեն 2 շատ վատ նախադեպ, որը ցույց է տալիս, որ փաստաբաններն այսօր պաշտպանված չեն․ Բաբայան



 Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել ՆԳՆ շենքի մոտ՝ ոստիկանական բաժանմունքում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ։

«Ես ակնկալում եմ, որ հանրապետության նախագահը ևս պետք է համապատասխան արձագանք հղի։ Արդեն քանի օր է՝ մենք խոսում ենք այս իրավիճակի մասին, բայց, ցավոք, չենք տեսնում այն ակտիվ գործողությունները, որոնք ցույց կտային փաստաբաններին, որ այս խնդիրը երկրում իսկապես մտահոգություն է առաջացնում և մենք պաշտպանված ենք որոշակի առումով։ Այս ակցիաները շարունակական են լինելու, քանի դեռ նմանատիպ վերաբերմունք ենք տեսնում պետական, իշխանական համակարգից, և առհասարակ պատասխանատու գերատեսչություններից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ։

Սիմոն Բաբայանը նշեց, որ 4 ամսվա մեջ արդեն ունեն 2 շատ վատ նախադեպ, որը ցույց է տալիս, որ փաստաբաններն այսօր պաշտպանված չեն.«Փաստաբաններն ի զորու են իրենց պաշտպանել և օրենքով սհամանված բոլոր միջոցները կկիրառեն, որպեսզի կարողանան իրենց գործընկերների արդյունավետ պաշտպանությունն իրականացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ