22 05 2023

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ