13 03 2023

Դպրոցականները արձակուրդ կգնան

Դպրոցականները արձակուրդ կգնան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանված են դպրոցականների արձակուրդների օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ըստ այդմ՝ առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը տրվում է 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Երկրորդ և ավելի բարձր դասարանցիների համար գարնանայինը արձակուրդը տրվում է 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ