27 02 2023

ՊԵԿ-ն ո՞ւր էր, որ անետրուդուս մատնել էին ու թալանում էին էդ տարածքը․ ՊՆ նախկին շենքի բնակիչ



ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ։

«Ներկա պահին քննարկում չի եղել, թե կարող ենք վերադառնալ մեր բնակարաններ, բայց մեր պահանջը նույնն է, որ վերադառնանք։ Ես ապրելու եմ իմ բնակարանում, սա է իմ տեսած լուծումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

Դիտարկմանը, թե ՊԵԿ-ն ասում է՝ այդ շենքը քաղաքացիներինը չէ, վերջինս պատասխանեց․

«Մինչև էս ՊԵԿ-ն ո՞ւր էր, 18 թվականից ո՞ւր էր, որ անտեր ու դուրս վատնել էին էդ տարածքը, ինչի՞ համար համազգեստով մարդիկ չէին հսկում էդ տարածքը, որ միայն թալանում էին։ Մեզ ծանուցել են, այն մարդը, որ մեզ ծանուցել է, ասում էր՝ ես էլ չեմ գա, մտնեմ էստեղ, որ ձեզ հանեմ, ասում էր՝ թոշակի կգնամ, բայց ձեզ չեմ հանի այստեղից։ ՊԵԿ-ի աշխատողներն են ասել։ Խաբել են, ուզում ենք պարզել, թե ինչի համար էր սա․ իմ երեխուն են վերցրել, շանս հետ տարել էին։ Մեր նկատմամբ էլ է եղել ուժի կիրառում»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ