01 02 2023

Գիշերը, պայթեցման եղանակով, փորձել են «Էվոկաբանկ»-ի բանկոմատից հափշտակել գումար․ shamshyan.com

Գիշերը, պայթեցման եղանակով,  փորձել են «Էվոկաբանկ»-ի բանկոմատից հափշտակել գումար․ shamshyan.com

shamshyan.com-ը գրում է

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանում փորձել են թալանել բակոմատ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։35-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում գործող «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի բանկոմատից գողություն կատարել։

3 դիմակավորված անձինք, սակայն, իրենց մտադրությունը անավարտ են թողել, քանի որ նկատել են, որ ներսում մարդ կա ու իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և հանցագործության գործիքները թողնելով դեպքի վայրում՝ դիմել են փախուստի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանն ու Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ