12 06 2019

Հայտնաբերվել է պատեհ առիթից օգտված տղամարդը. Ոստիկանություն

Հայտնաբերվել է պատեհ առիթից օգտված տղամարդը. Ոստիկանություն

Մայիսի 21-ին հաղորդվել էր, որ Սևան քաղաքի մի բնակիչ քարտը մոռացել է բանկոմատում, որից կանխիկացվել է 100 հազար դրամ, իսկ քարտը գողացել են: Հայտնում են Ոստիկանությունից:

Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՊՊԾ դասակում ստացված տեղեկություններն իրացնելիս, Սևանի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին մեղայականով բաժին է ներկայացել 44-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ապրիլի 11-ին, օգտվելով բանկային քարտը բանկոմատի մեջ մոռանալու հանգամանքից, կանխիկացրել և գաղտնի հափշտակել է 100 հազար դրամը, իսկ քարտը նետել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ