09 01 2023

Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց

Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց

Փաստաբան Անուշ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի շրջափակման 29-րդ օրը.
Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով երեխաների բնականոն կյանքը խաթարված է, իսկ ծնողները անելանելի դրութան մեջ են հայտնվել: ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ