12  01  2017

Կառավարությունը լուծարեց մեկ ՊՈԱԿ և ստեղծեց 3-ը

Կառավարությունը լուծարեց մեկ ՊՈԱԿ և ստեղծեց 3-ը

ՀՀ կառավարությունը հունվարի 12-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին: Այս որոշման արդյունքում կլինի 9 միլիոն 200 հազար դրամի խնայողություն 2017-ին: Դեռևս կա 107 հազար փախստականների գրանցման խնդիր, նրանց գրանցումն ավարտելուց հետո նույնպես խնայողություններ կձևավորվեն: Հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Կառավարությունը որոշեց լուծարել նաև «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը: 13 հաստիքային միավոր և 1 տրանսպորտային միջոցի կրճատման արդյունքում կկատարվի 35 մլն դրամի խնայողություն: Հարցը զեկուցեց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

Կառավարությունը որոշումներ կայացրեց նաև «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին : Հարցը ԿԳ նախարարության տիրույթում էր, սակայն չզեկուցվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ