11  01  2017

Սարսափեցնող նկարներ` ծխախոտի տուփերի վրա

Սարսափեցնող նկարներ` ծխախոտի տուփերի վրա

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ: ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2017 թվականի մարտի 17-ին: «Արտադրողները, ներկրողները և վաճառողները երեք ամսից էլ քիչ ժամանակ ունեն ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգին համաձայն տուփերով վաճառքին անցնելու համար»,- ասված է ԵԱՏՄ հաղորդագրության մեջ:

Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև թղթիկների վրա, որոնք կդրվեն տուփերի մեջ և կհիշեցնեն ծխելու վնասակարության մասին: Նկարները պետք է պատկերեն մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 2017 թվականի նոյեմբերի կեսերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ