31 08 2022

Մահացել է Միխայիլ Գորբաչովը

Մահացել է Միխայիլ Գորբաչովը

92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։

Նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը, ընտանեկան գերեզմանում՝ կնոջ կողքին։

Միխայիլ Գորբաչովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախագահը։ Նա իր լիազորությունները վայր է դրել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ, հայտնում է «Կոմերսանտը»։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ