04 05 2022

Ոստիկանները ծառայության մեջ խմում են, հետո հարվածում. Կադրեր

Ոստիկանները ծառայության մեջ խմում են, հետո հարվածում. Կադրեր

Ֆրանսիայի հրապարակն հսկող ոստիկանները այսօր  առավոտյան ալկոհոլային խմիչք են օգտագործել ու դա նկատել- հեռախոսներով ֆիքսել են ցուցարարները: Yerevan.Today-ին  տրամադրած լուսանկարներում պարզ երևում է նաև ծառայության մեջ խմիչք գործածած ոստիկանների դեմքերը:

Ոստիկանության լրատվական բաժնին տրամադրեցինք տեսանյութերն ու լուսանկարները, պարզաբանում ստանալու համար: Ոստիկանապետին խնրդեցինք փոխանցել նաև սոցցանցում շրջանառվող տեղեկությունները, որոնք առնչվում էին ճանապարհ փակող ցուցարարներից ժամացույց, հեռախոս, իսկ Բաղրամյանից ոստիկանության Էրեբունի բաժին տարված քաղաքացի Մանուկյանի գրպանից ոստիկանական մեքենայում  200 հազար դրամ գողանալու հաղորդման մասին մասին։ 

Ի դեպ, Մանուկյանն այդ մասին արդեն հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժին։

Ալկոհոլի ու ոստիկանների կողմից դրամ, հեռախոս գողանալու ենթադրյալ հանցագործության մասով ոստիկանության պաշտոնապես հայտնեց ստադարտ մեկնաբանությունը․ «Ոստիկանությունում նշված բոլոր հրապարակումները ուսումնասիրվում են և համապատասխան գործողություններ  իրականացվում, լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ»:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ