27 04 2022

Բոլորս այստեղ գաղափարի համար ենք և գնալու ենք մինչև վերջ, որևէ մեկը թող դրանում չկասկածի. Աննա Գրիգորյան



Տիգրանաշենից Երևան քայլերթը շարունակվում է: Քիչ առաջ քայլերթի մասնակից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց խումբը ժուտով կհասնի Արարատ:

«Այս ամբողջ ընթացքում մեր քաղաքացիները մեզ միանում են իրենց սատարման խոսքերն են մեզ հղում, Արմաշից մի խումբ մեր հայրենակիցներ մեզ միացան, շարունակում են մեզ հետ քայլերթը և շարունակելու են մինչև Երևան: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք ճանապարհին, թե ժողովուրդն անցնելիս ինչպես է արձագանքում մեզ, ինչպիսի սատարման խոսքեր է հղում, ցույց է տալիս, որ այս քայլերթը, որ մայիսի մեկին պետք է միանա համազգային երթին, ավարտվելու է մեր հաղթանակով, բոլորսի հաղթանակով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ