26 04 2022

Ոստիկաններին ասել եմ՝ եթե որևէ բռնություն գործադրվի տղաների նկատմամբ, ոստիկաններն են ցուցմունք տալու․ Վարդանյան



Ոստիկաններին ասել եմ՝ եթե որևէ ապօրինություն կատարվի, եթե անհամաչափ բռնության գործադրվի տղաների հանդեպ, վստահ եմ, որ  նույն ոստիկաններից ոմանք ցուցմունք են տալու, թե ովքեր են բռնություն կատարել և նրանք պատասխան են տալու։ Ոստիկանության մոտ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել Սևակ Նազարյանը, Տարոն Ղազարյանը, Գարուշ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը և Վահե Գրիգորյանը։

«Խաղաղ իրազեկման ակցիա ենք իրականացրել, Ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը, և արդյունքում բերման է ենթարկում շենքից դուրս եկող երիտասարդներին»,- նշված է ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ