20 04 2022

Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները․ Վանեցյան



Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել արդյունքի, տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները», - ասաց Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով, հնարավոր է դիվանագիտական ճանապարհով լուծել առկա խնդիրները։

«Ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ», - ասաց Արթուր Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսնյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ