12 04 2022

Եթե Արցախը հանձնել ենք՝ ո՞նց եք գնացել Արցախ․ Լուսինե Բադալյան



ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացած էր․ «Ընդդիմությունը ասում է, թե մենք հանձնել ենք Արցախը, բայց այսօր գնացել են Արցախ։ Հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ ոչ, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ ոչ»։

Այնուհետև անդրադառանալով ՀՀ-ում Արցախի դրոշ դնելու ընդդիմության ակցիայի ՔՊ-ական պատգամավորը նշեց․  «Հուզական գուցե հնչի, բայց եթե իմանամ, որ Արցախի, ՀՀ-ի դրոշն Էվերեստի գագաթին դնելով խնդիրները լուծվելու են, հավատացեք՝ հենց վաղը կփորձեմ բարձրանալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ