01 04 2022

Կոչ եմ անում ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին լինել Ազատության հրապարակում․ Իշխան Սաղաթելյան



Կառավարության նիստում ձեր քաղաքական առաջնորդը շատ մանրամասն ներկայացրեց  իրավիճակը Արցախում, նշեց սպառնալիքների մասին, խոսեց Արցախի հայաթափման մասին և շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական վիճակի առջև։ Այս ամսին Աժ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Դրանից ժամեր անց խոսվեց արտահերթ նիստի մասին և շատ տրամաբանական էր, որ պետք է լիներ երկրի անվտանգության, պաշտպանության ու հնչած խնդիրների վերաբերյալ։ Այս ֆոնին քննարկում ենք ՏԻՄ օրենքը, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հայտարարեց․ «Այս խորհրդարանը ադեկվատ չէ երկրում ստեղծված վիճակին և մարտահրավերներին։ Ինձ մոտ տպավարություն է, որ դուք երկրի անվտանգությունը ապահովելու ձեր առաջնային, գլխավոր պատասխանատվությունը թողած, մտածում եք ձեր իշխանությունը պահելու մասին»։

ԱԺ փոխնախագահը կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին լինել Ազատության հրապարակում․ «Միասին քննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանենք ՀՀ-ն, հանուն ՀՀ-ի և Արցախի անվտանգության գործողություններ ձեռնարկել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ