06  11  2015

Պարենային ապրանքների գներն իջել են

Պարենային ապրանքների գներն իջել են

2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի՝ 10.7%, մրգի՝ 6.7% գնանկմամբ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 12.8%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ' 10.7% գնանկում: Դա պայմանավորված է ծաղկակաղամբի՝ 46.6%, կանաչ լոբու՝ 35.3%, կանաչ սոխի' 25.5%, կարտոֆիլի' 22.3%, բողկի՝ 15.1%, կաղամբի 11.3% գնանկմամբ:

Այս տարվա սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին գազարի գինը նվազել է 10.4%-ով, խառը կանաչեղենինը՝ 8.0%-ով, սմբուկինը' 7.0%-ով, ճակնդեղինը՝ 3.9%-ով, գլուխ սոխինը՝ 2.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սխտորի'1.1%, սնկի՝ 3.5%, վարունգի՝ 5.8%, լոլիկի՝ 9.6%, կանաչ պղպեղի 12.9% գնաճ:

Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գրանցվել է մրգի 10.3%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ' 6.7% գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արքայանարնջի գինը նվազել է 42.4%-ով, նռանը՝ 31.4%-ով, նարնջինը' 19.8%-ով, տանձինը՝ 17.6%-ով, խաղողինը՝17.2%-ով, կիտրոնինը՝ 15.7%-ով, խնձորինը՝ 9.6%-ով, ձմերուկինը՝ 7.3%-ով, ադամաթզինը՝ 0.2%-ով: Աճել է սեխի, սալորի, դեղձի գինը:

2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 9.2%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.87 տոկոսային կետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ