08  12  2019

Ի՞նչ է արել սոցապնախարարությունը․ Բաթոյանն ամփոփել է տարին

Ի՞նչ է արել սոցապնախարարությունը․ Բաթոյանն ամփոփել է տարին

Կառավարության ֆեյսբուքյան էջում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կողմից 2019թ․ ամփոփող հոլովակ է հրապարակվել։

Զարուհի Բաթոյանը նշել է, որ 2019 թվականին ընթացիկ ծրագրերից բացի նախաձեռնել են սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված էին խոցելի խմբերի և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը․ «Մանկատան 300 շրջանավարտների տրամադրվեցին բնակարանների ձեռքբերման վկայականներ 6 միլիոն 300 հազար դրամի սահմաններում։ Գյուղական համայնքներում ապրող և անչափահաս երեխաներ ունեցող 1000 ընտանիքներ ընդգրկվել են աղքատության փուլային հաղթահարման ծրագրերում։ Այս միջոցառման շրջանակում ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին կտրվի անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն։ Բացի որոշակի գլխաքանակը, ընտանիքները կունենան անասնակեր ձեռք բերելու, անասնաբուժական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք, ինչպես նաև սեփական տնտեսությունը վարելու և եկամուտներ ստանալու համար խորհրդատվություն։ 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և իհարկե աշխատանքի խրախուսմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ