02  12  2019

Սոցապնախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից

Սոցապնախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից

Աշխատանքային իրավունքների պաշտպանունթյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սոցապ նախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից։ Հաղորդագրության մեջ նշվում է․

«Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավելի վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ:

Մեր գրասենյակի իրավաբանական թիմի կողմից վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչին ի պատասխան նախարարությունից մեր վստահորդին տեղեկացրել են, որ 604 580 ՀՀ դրամ գումարը իր կողմից չպետք է վերադարձվի պետական բյուջե: Մեր գրասենյակը շարունակում է դատական կարգով պայքարել մեր վստահորդ Խ.Շ․-ի երկարամյա ծառայության կենսաթոշակը վերականգնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ