30  10  2019

Կառավարության շենքը վերանորոգվում է, կծախսվի 124.5 մլն դրամ. Tert.am

Կառավարության շենքը վերանորոգվում է, կծախսվի 124.5 մլն դրամ. Tert.am

Tert.am-ը գրում է.

«ՀՀ կառավարության շենքում ընթացող վերանորոգման աշխատանքների համար 124.5 մլն դրամ է ծախսվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

«Կառավարության շենքում ընթանում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից վերանորոգման համար հատկացվել էր 172.8 մլն դրամ: Սակայն մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքած պայմանագրով վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 124.5 մլն դրամ»,- նշեց նա:

Խաչատրյանը ներկայացրեց, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են վարչական շենքի միջանցքների, աստիճանավանդակների ճակատային մասի և որոշ աշխատասենյակների ընթացիկ վերանորոգման ուղղությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ