29 02 2024

2021-ին ռուս սահմանապահները տեղակայվել են նաև Գորիսում. Արմեն Խաչատրյան



Արցախում տեղակայվելուց հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր են ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ներքին Հանդում առանց մանդատի և պայմանագրի ռուս սահմանապահներ են կանգնած:

«Նրանք Ռուսաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ են: 2021-ին իրավիճակով պայմանավորված իրենք տեղակայվել են այդտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար: Դա այն ժամանակ պետք է եղել: Նաև Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ