11  06  2019

Կենսաթոշակառուների թիվն աճել է շուրջ 3 հազարով



Նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ քննարկումներ են տեղի ունենում, իսկ կենսաթոշակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից է։ Բարձրացումը կարող է տեղի ունենալ 2020 թվականին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։

«Կենսաթոշակը 10 տոկոսով բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ է շուրջ 30 մլրդ դրամ: Գումարած դրան, վերջին շրջանում կենսաթոշակառուների թիվն աճում է, ինչը բերում է աճի գումարի աճին»,- ասաց Սաիյանը։

Փոխնախարարի բերած թվերի համաձայն, հունվար ամսին 458 հազար կենսաթոշակառու ունեինք, հունիսի 1-ին՝ 460 հազարից ավելի:

Աղքատությունը, Սմբատ Սաիյանի խոսքով, 2018-ին կրճաատվել է մոտ 3.2 տոկոսով՝ կազմելով 25.8 տոկոս։ Դա կապված է 2017-ի տնտեսական աճի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ