08 12 2018

Հայաստանն ահաբեկչության ցուցանիշով դիրքերը բարելավել է

Հայաստանն ահաբեկչության ցուցանիշով դիրքերը բարելավել է

Տնտեսության և խաղաղության լոնդոնյան ինստիտուտը հետազոտել է ահաբեկչության գլոբալ մակարդակը:

Ուսումնասիրության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով մահվան դեպքերը կազմում են ընդհանուր մահացության ցուցանիշի 44%-ը, բայց այն շարունակում է տարածված մնալ:

2018 թվականի տվյալները ցույց են տալիս ահաբեկչության մակարդակի անկում երեք անընդմեջ տարվա համեմատ: Վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2014-ին:

Զեկույցում նշվում է՝ այդ ցուցանիշի նվազումը պայմանավորված է Միջին Արևելքում «Իսլամական պետության» անկմամբ և հակաահաբեկչական գորոծղությունների ակտիվացմամբ:

Հայաստանը 2018 թվականին ահաբեկչության համաշխարհային ցանկի 83-րդ հորիզոնականում է: Ըստ զեկույցի՝ մեր երկրում ահաբեկչության ազդեցությունը շատ ցածր է

Նախորդ տարի ՀՀ-ն զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը: Հարևան երկրներից Թուրքիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 89-րդ, Ադրբեջանը՝ 98-րդ հորիզոնականը:

Ցանկում ընդգրկված է 138 երկիր, որոնց թվում ահաբեկչությունից ամենից շատ տուժող երկրներն են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը: Ամենախաղաղ երկրներն են Թուրքմենստանը, Տոգոն, Արևելյան Թիմոր, Գամբիան, Սվազիլենդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ