14  12  2017

Ինչպե՞ս ստանալ շինարարություն ծավալելու թույլտվություն

Ինչպե՞ս ստանալ շինարարություն ծավալելու թույլտվություն

Վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ: «Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ներկայում մշակվում են գործընթացն ավելի հասանելի դարձնելուն միտված նոր ուղեցույցներ:

Հարկ է նշել, որ մասնավոր կամ սեփական հատվածի տներում շինաշխատանքների պարագայում, երբ նոր ծավալներ, կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինում, ինչը կհանգեցներ գործառնական նշանակության փոփոխության, շինարարության թույլտվություն կամ լրացուցիչ վճար չի պահանջվում: Պարզապես անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցված վկայականի պատճենի առկայությամբ, համապատասխան ձևաթղթով դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքի տեսակը՝ մոտավոր պատկերացում տվող լուսանկարներով: Այնուհետ, վարչական շրջանի ղեկավարի կողմից եռօրյա ժամկետում կտրամադրվի համաձայնության մասին վկայող փաստաթուղթը, որը գործի մեկնարկի հիմք կհանդիսանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ